ArmLur.am-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ այս պահին դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհը փակ է: «Վրաններ են տեղադրել, այնտեղ են, հստակ էլ չի, թե երբ են պատրաստվում ազատել ճանապարհը»,- ասաց Արցախի մեր աղբյուրը:
Նա նաև փոխանցեց, որ առվոտվանից այդ հատվածում (Լաչինի միջանցքի՝ դեպի Ստեփանակերտ մտնող հատվածը) մնացած 11 ավտոմեքենաները կարողացել են դուրս գալ շրջափակումից, իսկ իրավիճակն, ընդհանուր առմամբ, շարունակում է լարված մնալ:
Նշենք, որ ArmLur.am-ն առավոտյան` նախքան պաշտոնական հաղորդագրության տարածումը, տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը:
Տեղեկացանք նաև, որ Արցախի Ազգային ժողովի՝ դեպքի վայր հասնել փորձող պատգամավորներին ու Արցախի քաղաքացիներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել հասնել դեպքի վայր՝ հասկանալ՝ ինչ է կատարվում:
Սևակ Վարդումյան