ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում ընտրություններ կլինեն: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը:
Այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 15-ին՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո կքննարկվի հիմնական նիստում եւ կկազմակերպվի քննարկում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ օրն այլ քննարկում եւս սպասվում է: Մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար քննարկվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Հովհաննեսի Ղազարյանի թեկնածությունը:
Ն.Հ.