ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված):
Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են իրավական ակտերով սահմանված պահանջներ։
Մասնավորապես՝
– արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ չեն պահվել մաքուր ու նորոգ վիճակում,
– արտադրամասի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, սալիկները եղել են պոկված,
– բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,
– արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: