«Մենք պատրաստվում էինք եռակողմ միջոցառմանը, ցավոք, հայ գործընկերները հրաժարվեցին գալ». Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է. «Այսօր պայմանավորվել էինք անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում՝ խաղաղ պայմանագրի շուրջ քննարկումները շարունակելու համար։ Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել»։

Իր հերթին Բայրամովը ասել է. «Մենք միշտ օգտագործում ենք երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ կունենանք արդյունավետ քննարկումներ, կկարողանանք ամփոփել մեր հարաբերությունների հոբելյանական տարին և քննարկել մի շարք հարցեր 2023 թվականի սկզբի համար»։

Հիշեցնենք, այսօր Մոսկվայում նախատեսվում էր եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպում։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպմանը չի մասնակցել կապված Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Հավելենք, որ արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է:




Լրահոս