Սուրեն Պապիկյանի համար 2023-ը կարիերայի ճակատում ոչ մի մեծ բան չի խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

Վագրի տարում ծնված Սուրեն Պապիկյանի համար 2023-ը կարիերայի ճակատում ոչ մի մեծ բան չի խոստանում: Դուք ձեր մաքսիմալ հնարավորությունները դրսեւորել եք բարձր կարգավիճակի հասնելու համար։ Մասնագիտական աճը կարող է սահմանափակվել։ Առաջխաղացում դժվար կլինի ունենալ:

Վագրերին այս տարի խորհուրդ է տրվում հարաբերություններ հաստատել առավել տարեցների հետ՝ մրցավազքում մնալու համար: Ղեկավարի երբեմնի վստահության կորուստը, իհարկե, անթաքույց է դրսեւորվում, բայց ինքներդ հասկանում եք, որ դա կարող է ժամանակավոր բնույթ կրել, եթե կարողանաք իրավիճակին ամբողջությամբ տիրապետել։

Աստղերը հուշում են ակտիվացնել շփումները մարդկանց հետո, ովքեր դաշնակից են ձեզ կամ պոտենցյալ դաշնակից։ Բայց միեւնույն է, ինչպես 2022-ին, այս տարի եւս, պետք է գիտակցեք, որ ձեր կյանքում գլխավորը ընտանիքն է եւ պետք է ամուր փայփայել ձեռք բերածը։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում:




Լրահոս