ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն կհավաքվի Բրյուսելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա հունվարի 18-19-ին Բրյուսելում։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ ռազմական կոմիտեն, կհավաքվի 2023 թվականի հունվարի 18-19-ին Բրյուսելում», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկօրյա հանդիպման թեմաների թվում են ուկրաինական հակամարտությունն ու ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային, անվտանգության ոլորտում դաշինքի առջև կանգնած մարտահրավերները, ռազմական ներուժն ու ՆԱՏՕ-ի՝ դաշինքը բոլոր մարտահրավերներից պաշտպանելու կարողությունը։

Բացի այդ, կոմիտեն նաև տեղում կքննարկի իրավիճակը Կոսովոյում KFOR առաքելություն իրականացնող գործընկերների հետ (Հայաստան, Ավստրիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Մոլդովա, Շվեդիա, Շվեյցարիա և Ուկրաինա)։




Լրահոս