Նախկինում դատապարտված կինը դանակով հարվածել է 33-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կումայրիի բաժնում հունվարի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական բաժինը:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:

Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:




Լրահոս