ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարությունը վարժական հավաքներ կհայտարարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարվա մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

Այս մասին որոշման նախագիծը պաշտպանության նախարարությունն է հանրային քննարկման դրել: Ի դեպ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն տրանսպորտային միջոցներ: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Նշենք, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանալու: Բայց հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարժական հավաքներին ներգրավվելու մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Իսկ 2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացի, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 29-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Ս.Հ.




Լրահոս