ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբոր դերասան Արսեն Լևոնյանի ինքնասպանության հասցնելու դեպքով տվել է տրվել է օպերատիվ հանձնարարություն։
ArmLur.am-ը դերասանի հետ տեղի ունցած դեպքով դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե պարզելու համար, թե ինչու է Խորեն Լևոնյանի եղբայրը դերասան Արսեն Լևոնյանը 5 անգամ կրակել է իր գլխին, եւ ով է հասցրել դերասանին այդ վիճակին:Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին , որ Բուժհաստատությունից ստացված ահազանգի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով` Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով,
նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սկսված նախաքննության շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տրվել է օպերատիվ հանձնարարություն։
Ելնելով նախաքննության շահերից` նաև հաշվի առնելով անձնական կյանքի մասին տվյալների գաղտնիության սկզբունքը՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն։ Արձանագրենք, որ նախաքննական մարմինը հաստատում է, որ եղել է նման դեպք, սակայն ելնելով նախաքննության շահերից, հաշվի առնելով անձնական կյանքի մասին տվյալների գաղտնիության սկզբունքը՝ այլ մանրամասներ չի հայտնում, սակայն այս իրավիճակում ուշագրավ է մեկ հանգամանք, որ դերասանն, անդրադառնալով իր դեպքին, հայտարարել էր.
«Բարև, իմ սիրելի համաքաղաքացիներ։ Նախ ուզում եմ շնորհավորել Նոր Տարվա կապակցությամբ եւ մաղթել խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու եւ սիրով միշտ լի։ Քիչ առաջ տեղեկացա եւ ծիծաղով վերաբերեցի, որ իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել։ Ես քաղաքից դուրս եմ իմ ընկերների եւ ընտանիքի հետ եւ փառք մեր Աստծո ամեն ինչ շատ լավ է։ Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են։ Սիրով՝ Ձեր Արսեն Լեւոնյան»:
Դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինն ըստ էության ներկա պահին աշխատում է մեկ հանգամանքի ուղղությամբ, թե ով կամ ովքեր են դերասանին հասցրել այդ վիճակին:
Քնար Մանուկյան