Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Մեղրի քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 5-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ. Օհանջանյան, Փարամազի, Զ. Անդրանիկի, Մրգանուշի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս