Հովիկ Աղազարյանը՝ վարչապետի և նախագահի՝ Սուրբ ծնունդի պատարագին չմասնակցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ոչինչ չգիտեմ, նույնիսկ չգիտեմ ներկա գտնվել են, թե չէ: Ես հեռու եմ այդ տիպի գործողություններից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Աժ
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով մեր այն հարցադրմանը, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առաջին տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա չեն գտնվել երեկ մատուցված Սուրբ պատարագին:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ից զ սկսել է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը. տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից, երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է ճրագալույցի Ս. Պատարագ:Իսկ ահա երեկ պատարգ է մատուցվել բոլոր եկեղեցիներում փառաբանելով Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս