ԼՂՀ և ՀՀ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի ՄԱԿ ԱԽ 1990թ-ի որոշման կարգավորումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափից ավելի օրինապաշտության կամ միջազգային իրավունքի հատվածային մեկնաբանությունների պատճառով հայկական կողմը 1988թ սկսած միջազգային անհայտ լսարանին փորձում է ապացուցել ապացույցի կարիք չունեցող իրողություն։ Այն է.

֊Արցախը այսինչ դարից հայկական է
֊օտար պետության ենթակայության դեպքում Արցախը կհայաթափվի ֊

-հանրաքվեով հռչակվել է ԼՂՀ անկախ պետություն և նման այլ պնդումներ

Իմ համոզմամբ ելակետային տվյալները կամ «նոր սկզբունքները» պետք է լինեն հետևյալը.

֊ԼՂՀ֊ն ունի «չճանաչված պետության» կարգավիճակ, որը նույնպես միջազգային իրավունքի ուժով ճանաչված կարգավիճակ է (նմանատիպ պետություններ են Թայվանը, Կոսովոն, Հարավային Օսեթիան, Աբխազիա և այլոք)

֊ԼՂՀ֊ն տերիտորիալ «անկլավ» է ինչպես անկախ և ՄԱԿ֊ի անդամ ու դիտորդ անդամ պետություններ Լեսոթոն, Սան Մարինոն, Վատիկանը, Մալթայի ուխտը

֊ԼՂՀ֊ն որպես անկլավ իմպերատիվ կարգով ունի «ռազմական պարիտետի» ռեժիմի իրավունք

֊ԼՂՀ և ՀՀ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի ՄԱԿ ԱԽ 1990թ օգոստոսի 2֊ի 660 որոշման կարգավորումներով (նախադեպ` Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժման) Միջազգային համապատասխան կառույցները ունեն մեկ բան անելու` կանգնեցնե՛լ ադրբեջանական Սադդամին։

Տիգրան Մուրադյան




Լրահոս