Ի՞նչ է Հայաստանին տալու Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը. մեկնաբանում է փորձագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան վերջերս հայտարարեց Հայաստանի համար ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու արգելքը վերացնելու մասին:
Թե սա ի՞նչ է տալու Հայաստանին և ինչո՞ւ է Թուրքիան հենց այս պահին նման որոշում կայացրել, թեմայի վերաբերյալ ArmLur.amը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

Մեզ հետ զրույցում փորձագետը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի այս որոշումը քաղաքական բաղադիչ ունի.

«Այդ հարցը, ինչպես նաև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը, եղել է նաև Հայաստանի և Թուրքիայի բանագնացների քննարկման օրակարգում: Խոշոր իմաստով, սա Հայաստանին ոչինչ չի տալու, որովհետև Հայաստանը Թուրքիա արտահանելու համար այդքան մեծ քանակությամբ ապրանք չունի, այն էլ՝ օդային ճանապարհով, որը բավականին թանկ է: Ենթադրում եմ, որ Թուրքիայից բերվող այն բեռները, որոնք Հայաստանի շուկայում առկա են , դրանք օդային ճանապարհով բերելը նույնպես ձեռնտու չէ՝օրինակ շինանյութ և այլն: Իմ կարծիքով՝սա ունի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բաղադրիչ»,-ասաց Մելքոնյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս