ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու տարի անց Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցը մնում է չբացահայտված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը Հակակառուպցիոն կոմիտեում դոփում է տեղում:

Շուրջ երկու տարի է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս քրեական գործով մեղադրյալ չկա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը. ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Ինչն է շարունակվում մասնավորապես, պարզ չէ: Նկատենք, որ Հակակառուպցիոն կոմիտեն ընկել է մանր-մունր ձկների ` թաղապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց, Ոստիկանության նախկին տեսուչի եւ նման այլ դեպքերի հետեւից , մինչդեռ «խոշոր ձկները լողում են անպատիժ»:

Հիշեցնենք, որ 2021 թվականին 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու մասով: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել:

Արդյունքում, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացնուրել էր, որ Գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել Է քրեական գործ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Բայց միևնույն է, գործը փաստացի չի քննվում Արմեն Սարգսյանն էլ հասցրեց այդ ընթացքում խորհրդավոր կերպով հրաժարական տալ ու անհետանալ Հայաստանից:

Մանրամասները ՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս