64-ամյա կնոջը թմրամիջոց իրացրած տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Տեղեկության իրացման ակտիվ փուլը սկսվեց փետրվարի 7-ի գիշերը՝ ժամը երեքին: Հենց այդ ժամին նրանք, համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների հետ, Էջմիածնի Արագածի զանգվածում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 64-ամյա մի կնոջ: Ոստիկաններն արդեն գիտեին, թե նա որտեղից էր ձեռք բերել անձնական խուզարկությամբ մոտից հայտնաբերված մեթամֆետամինի և մարիխուանայի զանգվածներով փաթեթը:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, տեղեկությունները հանգամանորեն ճշտվեցին ու հաստատվեցին, և արդեն առավոտյան ժամը 11-ին մոտ Աղավնատուն գյուղում ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվեց Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ 64-ամյա կնոջն ինքն էր իրացրել թմրամիջոցները:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս