Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: Նախաձեռնողը ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկվում է քննարկվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկոքւցողը լինելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատողի համար աշխատանքային գործառույթներն աշխատանքային հարաբերությունների թերևս ամենակարևոր բաղադրիչն է: Մինչդեռ, աշխատանքային գործառույթները ներառված չեն օրենսգրքով սահմանված աշխատանքի էական պայմանների շարքում: Օրենսգրքով սահմանված չէ, թե երբ են աշխատանքային հարաբերությունները համարվում ծագած Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ հանգամանքը կարևորվում է կոնկրետ դեպքերում աշխատանքային հարաբերությունների վրա աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտը որոշակելու տեսանկյունից:
Նախագծում ամրագրվել են «բռնություններ», «աշխատանքի վայր», «աշխատանքի հիմնական վայր» հասկացությունների, ինչպես նաեւ համատեղությամբ աշխատանքի դեպքում հիմնական աշխատանքի սահմանումները:
Ն.Հ.