Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։

Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։

Միաժամանակ տեղեկացնում են, որ նյարդահոգեբանական տուն–ինտերնատը, որտեղ այս պահին խնամք է ստանում շուրջ 450 շահառու, շարունակում է իր բնականոն գործունեությունը․ խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ։

Աշխատակցիները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։ Որոշ աշխատակիցներ մասնակցում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի և գործընկերների ձերբակալման դեմ բողոքի ակցիաներին՝ ոչ իրենց հերթապահության օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին․ այսինքն այն ընթացքում, երբ ազատ են տնօրինել իրենց ժամանակը։

Նախարարությունը կշարունակի համագործակցել իրավապահների հետ՝ գործի հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ։




Լրահոս