Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը երեկ՝ փետրվարի 24-ին, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիպել է 2020թ․ ռազմական գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։
Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ դեսպանությունից, Քվինը զրուցել է տեղահանված ընտանիքների հետ եւ ժենգյալով հաց պատրաստել ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի եւ վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին:
Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: