Գեղարքունիքի մարզպետարանում տարիներ շարունակ առանցքային պաշտոն զբաղեցնող պաշտոնյան հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
ArmLur.am-ն այսօր գրել էր, որ ձերբակալվածը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը: Մենք տեղեկացան, որ խոսքը Կարեն Զազյանի մասին է:
Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ այսօր կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։ Իրավապահները հայտնում են, որ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։
Ուշագրավ է, որ Զազյանը Գեղարքունիքի մարզպետարանի համակարգում նոր մարդ չէ։ Մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի համաձայն՝ նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնին նշանակվել է 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն ավելի քան ութ տարի։
Հատկանշական է նաև, որ ձերբակալվածների թվում միայն վարչության պետը չէ․ իրավապահները ձերբակալել են նաև Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրենների։
Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալվել են նաև Գեղարքունիքի մարզի Այրք և Ջաղացաձոր դպրոցների տնօրենները:
Սոնա Գրիգորյան




























