Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 50-ամյա Գագիկ Մ.-ին, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 324-րդ (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) հոդվածների մեղադրանքով:
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: