«Գելափ» ինթերնեյշնլը նոր հարցում է իրականացրել: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10
մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:
Ինչպես է փոխվել կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո հարցին 12.7 տոկոսը պատասխանել է, թե այն միանշանակ աճել է, 19.6 տոկոսը պատասխանել է, թե ավելի շուտ աճել է, 43.4 տոկոսը պատասխանել է, թե ավելի շուտ նվազել է, 16.9 տոկոսը պատասխանել է, թե միանշանակ նվազել է, իսկ 7.4 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել:
Հարցվածնեը 5 միավորանոց սանդղակում քրեակատարողական հիմնարկների կոռումպացման աստիճանը 3 է գնահատել, մաքսային ծառայության և առողջապահության համակարգը՝ 2.9 տոկոս:
Ն.Հ.