ՖՈՏՈ․ ՔՊ֊ի՝ ՄԻՊ թեկնածուն նախկիններից է․ ով է նրա հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վերջապես հայտնի դարձավ, որ ՔՊ֊ն ՄԻՊ թեկնածու ունի, նա Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։ Վերջինս այսօր եկել էր ԱԺ՝ ՔՊ֊ականների հետ հանդիպման։ ArmLur.am֊ի տեղեկություններով՝ ԱՆահիտ Մանասյանի հայրը Իզմիրլյան ԲԿ֊ի անեսթեզիոլոգն է՝ Արտյոմ Մանասյանը։

ՀԻշեցնենք, որ այսօր ArmLur.am֊ն առաջինն էր հայտնել, որ  ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը վերջապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն է գտնել: Սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն։

ՔՊ֊ականները միայն հանդիպումից ժամեր առաջ են իմացել այդ մասին։

Ի դեպ, Անահիտ Մանասյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի «աջ ձեռքն է եղել»։ Նա 2009 – 2013թթ. եղել է այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնականը, 2014թ․֊ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, 2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։

Ստացվում է նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Մանասյանն այժմ դարձել է ՔՊ֊ի ՄԻՊ թեկնածուն։ Ինչպես է դարձել վստահելի, դժվար է ասել:




Լրահոս