Կեղծված դիպլոմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քննությանը մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գուրգեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 2019 թվականի գարնանը Արտաշատ քաղաքի Դուրյան փ., 10-րդ շենք 12-րդ բնակարան հասցեում, կեղծել է իր կնոջ՝ Սվետլանա Բորիսի Ադամյանի անվամբ օրինական կարգով տրված Արցախի պետական համալարանի՝ «Քիմիայի և կենսաբանության, մանկավարժության» բակալավրի աստիճանի բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող AB N 113517 համարի իրավունք վերապահող դիպլոմը և կեղծված դիպլոմի պատճենը, որպես իր բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ 2020 թվականի գարնանը օգտագործել է ՀՀ ՊՆ Ն զորամասում, այն է՝ ներկայացրել է զորամասի համալրման բաժանմունք իր անձնական գործին կցելու համար և 2020 թվականի սեպտեմբերի 08-ին որպես բարձրագույն կրթություն ունեցող պայմանագրային զինծառայող մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի մոտոհրաձգային, հրաձգային և տանկային դասակների հրամանատարների պատրաստման դասընթացների թեկնածուների գիտելիքների և ֆիզիկական պատրաստության ստուգման համար անցկացվող քննություններին:

Ք.Մ.




Լրահոս