Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում երեք փորձից բարձրացրեց միայն 150 կգ: Այս ձևում հայ մարզիկը միայն 4-րդն էր:
Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրեց 183 և 187 կգ: Այս վարժությունում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է: