Քննչական կոմիտեի աշխատողների աշխատավարձը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և այն համարվեց անհետաձգելի:

Նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերում ակնկալվում է հետևյալ փոփոխությունը.

2023թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 975 անձ) ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 3,12 մլրդ դրամ։




Լրահոս