Սուդանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) դիմել է Ռուսաստանի դեսպանատանը, որպեսզի ապաստան տրամադրի իր աշխատակիցներին, Մոսկվան քննարկում է այդ խնդրանքը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Սուդանում տեղի ունեցողին, իհարկե, սա ողբերգություն է, մարդիկ են մահանում: Դիվանագետների համար սպառնալիքները զգալի են, մենք դա գիտենք, մենք հետևում ենք իրավիճակին: Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները մեր դեսպանատանը խնդրեցին ինչ-որ կերպ պատսպարել իրենց աշխատակիցներին, քանի որ նրանք գտնվում են անապահով վայրում:
Ես չգիտեմ, թե դա ինչպես կարելի է անել, բայց մենք դրանով կզբաղվենք»,-ասել է նա ԱՄՆ կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում: