![](https://armlur.am/wp-content/uploads/2023/05/343263671_6552267314797676_2601230780649910767_n.jpg)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում: Իրավապահները ստացված տվյալներն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Երիտասարդը Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։