Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 13-րդ և 15-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի ՈԿՖ բանավանի, Սուրենավան բնակավայրի, Արարատ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 12-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում գործող «ՎովՍամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիհնիտիս» ՍՊԸ-ի և սեփականատեր Ալավերդյան Հովհանեսի գազամատակարարումը:




Լրահոս