«Սուսուփուս» պատգամավորը. ինչպես է ՔՊ-ական Մերի Գալստյանը հայտնվել խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր Մերի Գալստյան անվամբ, որին կարելի է հանդիպել միայն խորհրդարանի միջանցքներում, «սուսուփուս» շրջելիս: Իսկ, ով է Մերի Գալստյանը ու ինչու է «հայտնվել» մի կառույցում, որտեղ պետք է նախագիծ, օրենք մշակել, այլ ոչ թե դիտորդի դեր կատարել:

ArmLur.am-ը բացմիցս փորձել է զրուցել Մերի Գալստյանի հետ, սակայն նա բացառապես խուսափում է լրագրողների հետ շփումներից : Armlur.am-ը փորձել է հասկանալ, թե Մերի Գալստյանը իր ողջ կյանքում ի՞նչ գործունեությամբ է զբաղվել և ինչպե՞ս է եկել և հայտնվել խորհրդարանում: Պարզվում է, որ 34-ամյա պատգամավորը 2009 թվականին ավարտել է Բրյուսովի անվան համալսարանի քաղաքագիտություն բաժինը, այնուհետև Ամերիկյան համալսարանի Իրավագիտության մագիստրոսական բաժինը: 2017 թվականներին «շատ բուռն» գործունեությամբ է զբաղվել, մասնակցել է Դանդի համալսարանի ԱՄՆ անտառային ծառայության վերապատրաստման դասընթացների: Նույն թվականին եղել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքաարդյունաբերության կենտրոնի,«Հանքաարդյունքբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնության» ծրագրի օրենսդրական վերլուծաբան,ծրագրի համակարգող,այնուհետև փոխնախագահ:

Այստեղ հարց է առաջանում թե ինչպե՞ս է այսքան բան համատեղել պատգամավորը, նման ակտիվություն ցուցաբերել այն պարագայում, երբ արդեն 5 տարի խորհրդարանում լինելով՝ բացի պատգամավորների աշխատասենյակներում շրջելուց, այլ բանով աչքի չի ընկել: Մերի Գալստյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավար Լենա Նազարյանի մտերիմ ընկերուհին է ու վերջինս իր մտերիմ պատգամավորների հետ զբաղված է խմբակցությունում տարբեր պատգամավորների դեմ դավեր նյութելով, ինչպես նաև տարբեր կոնտակտներ է հավաքում ՔՊ-ականների մասին ու զեկուցում իշխանական վերնախավին:

Ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների՝ Մերի Գալստյանն այս պահվածքի համար ընդունելի չէ խմբակցության պատգամավորների կողմից և նրա հետ շփվող պատգամավորները մի քանիսն են:

Նշենք, որ միայն մեկ անգամ Մերի Գալստյանը «աչքի» ընկավ մամուլում, երբ 44-օրյա պատերազմի օրերին նա հայտնվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «հավաքագրած» «Էռատո» խմբում, բայց այդպեա էլ անհասկանալի մնաց, թե ինչ էր անում պատգամավորն այնտեղ: Ինչ-որ մի փոսում լուսանկար էին հրապարակել, որտեղ երևում էր իշխանական պատգամավորի դեմքը: Այս պահին էլ Գալստյանը շատ ջերմ հարաբերություններ ունի Աննա Հակոբյանի հետ, ինչի համար էլ կարողանում է ամեն ինչից «չոր դուրս գալ» և հասնել ցանկալի արդյունքի տարբեր հարցերում:




Լրահոս