ԱԱԾ Տավուշի մարզային վարչության շենքի տարածքը կընդլայնվի. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Տարածքային կառավարման պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝  տեղեկացնելով, որ Ծառայության Տավուշի մարզային վարչության շենքի հողատարածքն ընդլայնելու ու սպասարկումը բարելավելու համար անհրաժեշտություն է առաջացել նշված շենքի հարևանությամբ առկա, համայնքային սեփականություն հանդիսացող 371.5 քառ. մետր մակերեսով հողամասը  տրամադրել Ծառայությանը։

Տեղեկացանք, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն դեմ չէ և առաջարկում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք. Իջևան, Անկախության փողոց թիվ 10/31 հասցեում գտնվող 371.5 քառ. մետր մակերեսով հողամասն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանըև ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը։

Ն.Հ.




Լրահոս