Հունիսի 3-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Կ.-ն (ծնված 1974 թ.) ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: