ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
Տոյվո Կլաարը նաև նշել է, որ ապագայում էլ Եվրամիությունը ջանք չի խնայի երկու երկրների քաղաքական ղեկավարությունների միջև շփումները շարունակելու համար։
Կլաար-Բայրամով հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, բանակցությունների ներկա վիճակի շուրջ, որոնք անցկացվում են միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության, միջնորդությամբ:
Քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։