Արցախի Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։
Շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։