Ինչպես հայտնի է՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։
Այս ամենի հետևանքով, ինչպես ընդունված է ասել, «Քիմիկների» զորամասի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորել են։ Եվ ահա այսօր ԱԱԾ-ից դիմաց են հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողները եւ պահանջում են հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ք․Մ․