Արցախն արդեն շուրջ 6 ամիս է՝ լիակատար շրջափակման մեջ է: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ArmLur.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ բացի անվտանգային խնդիրներից, Ադբեջանը հումանիտար անմարդկային իրավիճակ է ստեղծել Արցախում:
Բոլոր ենթակառուցվածքները խափանված են, իսկ սնունդը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության իրերը՝ սպառված, ինչի հետևանքով արցախցիները ամեն օր նոր խնդիրների են բախվում:
Գեղամ Ստեփանյանը նաեւ արձանագրում է՝ տարբեր երկրների եւ միջազգային կառույցների հայտարարություններն այդպես էլ գործնական որևէ տեսք չեն ստանում, այլ մնում են թղթի վրա՝ որպես հայտարարություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան