ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, կոչ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Կոնգրեսականները նաև կոչ են արել դեմ հանդես գալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հակահայկական ագրեսիային: