ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոսեր, քանդված փողոցներ․ տուրիստական ամենապահանջված քաղաքներից Ծաղկաձորն այս պահին 90-ականներն է հիշեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տուրիստական ամենապահանջված քաղաքներից Ծաղկաձորն այս պահին 90-ական թվականներն է հիշեցնում․ փողողոցներն ամբողջությամբ քանդված են, գրեթե անանցանելի, ամբողջ ճանապարհներին փոսեր են, իսկ հեղափոխական իշխանությունները դեռևս միայն խոստումներ են տալիս։

ArmLur.am-ը շրջել է Ծաղկաձորի գրեթե բոլոր փողոցներով՝ ֆիքսելով քարուքանդ եղած փողոցները։

Զբոսաշրջային այս ժամանակահատվածում այս տեսարանները ինչ խոսք վանում են զբոսաշրջիկներին, հետաքրքիր է տեղի իշխանությունները ինչու չեն մտահոգվում և չեն հիշում իրենց վարչապետի խոսքերը։

«Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,-դեռևս 2019 թվականին նշել էր ՀՀ վարչապետը։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվության մեջ էլ նշվում է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, The Hidden Track» կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային և գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Այս քարուքանդ, փոսերով ու անմխիթար վիճակով են ցանկանում մեր իշխանությունները զարգացնել զբոսաշրջային ոլորտը և մեր երկիր զբոսաշրջիկներ բերել։

Քաղաքի այս իրավիճակի հետ կապված ArmLur.am-ը պարզաբանումների համար դիմեց Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին։

Նրա խոսքով՝ հիմնական ճանապարհը, որը ձգվում է Հրազդանից մինչև Ծաղկաձորի Սպորտային մարզահամալիր, համարվում է միջպետական ճանապարհ և դրա վերանորոգման պատասխանատուն ամենեվին համայնքը չէ.

Հ․ Գ․ Միջպետական ճանապարհը գրեթե յոթ ամիս է կիսաքանդ վիճակում է, քանդված ասֆալտը ձմեռվա ընթացքում ձյան պատճառով ավելի է քայքայվել: Տուրիստական ամենաակտիվ շրջանում քաղաքում կուտակված մեծաքանակ տեխնիկան խոչընդոտում է տուրիստների հարմարավետ հանգիստը: ArmLur.am-ն անդրադարձել էր նաև քաղաքում տիրող շինարարական աշխատանքներին և նորանոր կառուցվող շենքերին։

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս