ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի, ծառերի փոխարեն նորակառուկցներ են վեր խոյանում․ ովքե՞ր են տերերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ծառերի հաշվին շենքեր կառուցելու անթույլատրելիությունից, բայց իր իշխանության օրոք տուրիստական քաղաք Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի: Ծառերի փոխարեն նորակառուկցներ են վեր խոյանում:

ArmLur.am-ը եղավ Կոտայքի մարզի գեղատեսիլ Ծաղկաձորում: Տուրիստական քաղաքում խայտառակ վիճակ է, ողջ քաղաքը տեխնիկայով է լցված:

Բնակիչներից շատերը մեզ հետ զրույցում տեսախցիկից այն կողմ պնդում էին, թե Ծաղկաձոր քաղաքի նորակառույցներից որոշները պատկանում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին: Ովքե՞ր են նրանք։
ArmLur.am-ը Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանից փորձեց պարզել այս տեղեկությունները։

Այսպիսով, ըստ քաղաքապետ Հարությունյանի, ՔՊ-ական պատգամավորները շինարարության հետ կապ չունեն, այդ դեպքում ինչու է հեղափոխական թիմը ծառերի հաշվին շինարարական բում ապահովել առանց այդ էլ ասֆալտապատված անտառներով քաղաքում:

Այսպիսով, այսօր հատվող ծառերի համար էլ են նախկինները մեղավոր. քաղաքապետ Հարությունյանն ասաց թե տարածքները, որոնք նախկինների օրոք սեփականաշնորհվել են, այդ հատվածներում են կառուցապատումներ իրականացվում: Բայց ծառերն այսօր են հատվում՝ իր պաշտոնավարման շրջանում։

Բայց հարցական է մնում, թե ով է նրանց շինթույլտվությունները հաստատել, որ ծառերը հատելով շենքեր կառուցեն:

Ծաղկաձորում հիմա էլ ընթհանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, 3-ից ավել նորակառույցներ կան, որոնց թույլտվությունները ըստ Նարեկ Հարությունյանի տրվել են համաձայն համապատասխան կետերի։

Ըստ հանայնքի ղեկավարի՝ նորակառույցների թույլտվություն տալիս են միայն այն դեպքում, երբ շինությունը քաղաքի ծայրամասում պետք է կառուցվի, այլ պարագայում, կապված քաղաքի ծանրաբեռնվածության հետ, քաղաքի կենտրոնական հատվածում կառուցապատման թույլտվություն չեն տրամադրում:

Այսպիսով, ծառերը նախկինում էլ էին հատվում, հիմա էլ, բայց նախկինում Նիկոլ Փաշինյանն ասում էր դա ապօրինի է, դա վանդալիզմ է և հանցանք, հիմա նրա թիմակից քաղաքապետն ասում է օրինական է: Ահա թե ինչ է փոխվել քաղաքացու կյանքում հեղափոխությունից հետո…

Ափսոս էին և ափսոս են ծառերը, որոնք հատվում են՝ զրկելով մեզ թթվածին շնչելու հնարավորությունից:

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս