Եկեղեցին բանուկ հատվածում է, մարդիկ են գնում-գալիս․ Տեր Վարդանն ահազանգել է՝ փլուզման վտանգ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 26-ին,  ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էրստացվել, որ Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։

ArmLur․am-ը կապ հաստատեց Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանի հետ՝ ճշտելու դեպքի մանրամասները.

«Ես ինքս եմ զանգել ԱԻՆ, որպեսզի գան եկեղեցու քիվերին՝ տանիքի շրթունքներին եղած ճաքերի հետեւանքով թուլացած եւ շարժվող քարերը հանեն, որպեսզի հանկարծ որեւէ մեկի գլխին չընկնեն, քանի, որ եկեղեցին բանուկ հատվածում է, մարդիկ են գնում-գալիս: Միայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրեցինք ՆԳՆ ԱԻՆ ծառայության աշխատակիցները գան եւ փորձենք կասեցնել հետագա վտանգը:

Տեր Վարդանի հավաստմամբ` հանված քարերը եկեղեցու արտաքին տեսքին որեւէ վնաս չեն հասցրել, միայն շատ ուշադիր զննելու դեպքում կարելի է նկատել, որ այդտեղից քարեր են պակասել:

Մարիամ Ղազարյան




Լրահոս