Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը բարձրացել է 17 աստիճանով և այժմ 64-րդն է դասակարգման աղյուսակում:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Սվյոնտեկը:
WTA-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հունիսի 26-ի դրությամբ․
1 (1). Իգա Սվյոնտեկ (Լեհաստան)՝ 8940 միավոր
2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8066
3 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5090
4 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4905
5 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա)՝ 4845
6 (6). Օնս Ժաբեր (Թունիս)՝ 3492
7 (7). Քորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 3305
8 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3301
9 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3101
10 (12). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 2830