ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարումը նախատեսվում է երկարացնել մեկ տարով, հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի աղբյուրներին։
Անվտանգ չէ փոխել ղեկավարությունը փոթորկի ժամանակ, ասել է ՆԱՏՕ-ի արտաքին ծառայության բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ Ստոլտենբերգն ապացուցել է ճգնաժամի ժամանակ դաշինքի արդյունավետ առաջնորդ լինելու իր կարողությունը։
Նշվում է նաև, որ համապատասխան որոշումը թույլ կտա Արևմուտքին կենտրոնանալ Ուկրաինայի ֆինանսական և ռազմական աջակցության վրա՝ խուսափելով դաշինքի ներսում Ստոլտենբերգի իրավահաջորդի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու քննարկումներից։