ԱԺ պատվիրակությունը մեկնում է հարևան երկիր. քննարկումների կմասնակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 4-9-ը կգործուղվի Վրաստան: ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, ինչպես նաեւ պատվիրակության համաքարտուղար եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը:

Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս