Հունիսի 24-ի գիշերը ոստիկանությունում ստացված ահազանգով մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկը մեկնած օպերատիվ խումբը նկատել է կասկածելի վարքագծով երիտասարդների: Սենյակներից մեկից լսվել են բարձր ձայներ:
Ներս մտնելով իրավապահները հայտնաբերել են երիտասարդների, որոնց մոտ թմրանյութի նմանվող զանգված է եղել, որը կշռել են ոսկերչական կշեռքով: Թմրամիջոց է եղել նաև երիտասարդներից մեկի ձեռքի թերմոսի մեջ:
Թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ակումբից ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 36 երիտասարդ՝ այդ թվում ՀՀ և ՌԴ քաղաքացիներ: Նրանց թվում եղած 21-ամյա մի աղջկա ներքնազգեստի մեջ ևս մեծ քանակությամբ թմրամիջոց է եղել:
36 հոգուց մի քանիսը կալանավորվել են, այդ թվում՝ ակումբի տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում: