Աշխարհում կոկաինի օգտագործումը հասել է ռեկորդային ցուցանիշի. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհում այժմ ռեկորդային թվով մարդիկ կոկաին են օգտագործում, ինչի մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության զեկույցում:

Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գործակալության գնահատականների համաձայն՝ ավելի քան 22 միլիոն մարդ առնվազն մեկ անգամ օգտագործել է կոկաին 2021 թվականին: Բացի այդ, չորրորդ տարին անընդմեջ արձանագրվում է կոկաինի օգտագործման ծավալի ավելացում, գրում է Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, 2021 թվականին 296 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործել, ինչը 23 տոկոսով ավելի է, քան մեկ տասնամյակ առաջ:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում նկատվում է կոկաինի առաջարկի և պահանջարկի «նկատելի աճ»:

Զեկույցում ասվում է, որ կոկաինի շուկայի մեծ մասը գտնվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, առաջատար արտադրողները Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան են: Վերջին ժամանակահատվածում մեծ շուկաներ են դարձել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան, Ավստրալիան ևս:




Լրահոս