Ազգային Անվտանգության Ծառայությունը փորձաքննության է ենթարկել Արաբկիրի քննիչներին՝ հասկանալու համար, թե նրանք թմրանյութ օգտագործե՞լ են, թե՞ ոչ։ Ավելին, քննիչների հեռախոսային խոսակցություններ են լսվել, որտեղ նրանք խոսել են թմրանյութի մասին։
ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս դեպքից հետո քննիչներն ազատվեցին պաշտոնից ու գործով քննությունը փակ ընթանում է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկայն