9 անշարժ գույք, 30 մլն տարեկան ընտանեկան եկամուտ. Արմեն Գևորգյանի և ընտանիքի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից երկուսը հողամաս է, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում, մյուս 7 գույքի տվյալները պաշտպանված են: 

Նա չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց, սակայն հայտարագրել է LEXUS մակնիշի մեքենա, որը փաստացի պատկանում է կնոջը, սակայն շահագործվում է նաև պատգամավորի կողմից, որը, ի դեպ, կինը նվիրատվություն է ստացել: 

Գևորգյանի բանկային հաշիվների մնացորդները ընդհանուր առմամբ կազմել են 12 մլն 495 հազար դրամ և 3 հազար 343 դոլար: Սրանք այն տվյալներն են, որոնք բաց և թափանցիկ ներկայացված են, մյուս տվյալների դեպքում դրանք պաշտպանված են: Իշխանականների հետ մշտապես գործուղումների մեջ գտնվող պատգամավորի կանխիկ դրամական միջոցները հայտարարատու տարում կազմել են  1 մլն 250 հազար դրամ, 2,750 դոլար և  850 եվրո:

Ընդհանուր առմամբ Գևորգյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 642 հազար դրամ, որից 6 մլն 836 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից: Ֆինանսական 6 տվյալ պաշտպանված է, նույնիսկ անվան և ազգանվան հատվածը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ArmLur.am-ին պատասխանեցին, որ կա՛մ տեքնիկական խնդիր է, կա՛մ դրանք անչափահասի տվյալներ են։ Սակայն առաջանում է հարց՝ ինչու է պատգամավորի հայտարարագրում եկամուտների բաժնում ներառված անչափահասի եկամուտներ, եթե այն միայն պատգամավորին է պատկանում։

Հիշեցնենք նաև, որ 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով։ Սա այն արարքի կատարման համար է, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլարը:

Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, հայտարարագրել է ամուսնու հետ համատեղ սեփականությամբ հողամասը, մեկ համատեղ սեփականությամբ բնակարան և ավտոտնակ, որը նվիրատվություն է։ Տունը և ավտոտնակը գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Թամարա Գևորգյանի հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 170 հազար չեխական կրոնա, որը Ռուբենդյան Հոլդինգից է:

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 263 հազար դրամ, 549 եվրո և 15 հազար դոլար, որոնց փոխանցման աղբյուրնեը գաղտնի են: Կանխիկ դրամական միջոցները հաշվետու տարում կազմել են 30 հազար դոլար, 16 մլն 500 հազար դրամ և 14 հազար եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 538 հազար դրամ, որից 8 մլն 269 հազարը ստացել է ամուսնու կողմից, իսկ 9 մլն 600 հազար դրամը նվիրատվություն է Ժաննա Արսենի Գևորգյանից, 3 հազար եվրոն՝ Սահակյան Կարմենից: 

Պատգամավորի կինը 2022 թվականին ձեռք է բերել 2 հազար 500 եվրո արժողությամբ բաժնեմաս «ՌԱԻ ԱՋԵՆՍԻ» ՍՊԸ-ից, և հայտարարագրել է ևս երեք բանեմաս, որից մեկը նվիրատվություն է Դիանա Տեր-Գրիգորյանից և Նարինե Հովհաննիսյանից, մյուսի արժողությունը կազմում է 140 հազար կրոնա համարժեք  2 մլն 480 հազարն դրամի, իսկ երրորդը ՝ 25 հազար դրամ արժողությամբ։

Էմմա Միքայելյան




Լրահոս