ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի օրհներգը, զինանշանը և մյուս խորհրդանիշները հերթով ծաղրող իշխանությունն այսօր չի նշի Սահմանադրության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է պետական խորհչդանիշների և ՀՀ Սահմանադրության օրը: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրվա առիթով պետական որևէ միջոցառում նախատեսված չէ։

Հայաստանի օրհներգը, զինանշանը և մյուս խորհրդանիշները հերթով ծաղրող իշխանությունը չի կարևորում նորանկախ Հայաստանի ամենաարժեքավոր օրերից մեկը՝ երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության օրը։ Նախ բազմիցս խախտել են այն, հիմա էլ դարձրել անկարևոր մի փաստաթուղթ:

Հավելենք, որ 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

 




Լրահոս