Հաջորդ շաբաթ ԱԺ մեծ պատվիրակություն կգործուղվի Փարիզ՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 10-13-ը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կգործուղվի Փարիզ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում լինելու են՝

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը

Բացի պատգամավորներից՝ պատվիրակության կազմում կլինեն նաեւ՝

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը

ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գեւորգյանը

Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի պետ Նարինե Բադալյանը

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը

ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը

ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Վարազդատ Եղիազարյանը:

Թե ԱԺ պատվիրակությունն ի՞նչ հանդիպումներ է ունենալու Փարիզում, կամ ի՞նչ քննարկումների է մասնակցելու, հայտնի չէ, համենայնդեպս, ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ գործուղման օրակարգի մասին ոչինչ չկա:

Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (7 անձի) ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին, իսկ 6 անձի գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:

 

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս