Արդեն 206 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է: Արցախում հումանիտար աղետ է, խանութներըում, դեղատներում միայն դատարկ ցուցափեղկեր են, չկան պարենային անհրաժեշտության շատ սննդամթերքներ: Ավելի քան 220 օր արցախի տարածք ոչինչ չի ներկրվել: Պարենային անհրաժեշության մթերքների ձեռքբերումը դարձել է օրվա գլխավոր խնդիրը, իսկ գների մասին խոսելն անգամ ավելորդ է: Արժեքներն այնքան բարձր են, որ ապրանքները գտնելու դեպքում անգամ շատերի համար անհասանելի են:
Տիկին Նվարդը Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքից եկել է Ստեփանակերտ՝ գնումներ կատարելու նպատակով: Ասում է, որ իրենց համար որոշ չափով ավելի հեշտ է, քանի որ գյուղում գոնե իրենց մշակած բարջարեղենից ու մրգերից կարողանում են օգտվել, իսկ Ստեփանակերտում չունեն այդ հնարավորությունը: Բնակիչները նշում են, որ խանութներում անգամ կտրոնով տրվող ապրանքներ արդեն չկան, լավագույն դեպքում կարող են լինել մակարոնեղեն կամ ձավարեղեն. ուրիշ ոչինչ:
Հունիսի 15-ից հետո էլ, այլևս ոչինչ չի ներմուծվում Արցախ, իսկ տեղական միրգ բանջարեղենն էլ այնքան թանկ է, որ ոչ բոլորին է հասանլի: Ստեղծված իրավիճակում, Արցախի կառավորությունը որոշում է ընդունել Ստեփանակերտում և շրջկենտրոններում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ հասցնելու և հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ սահամանափակումներ մտցնելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մաշա Մելքոնյան