Արցախցիները երթ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր համաժողովրդական շարժման հանրահավաք էր ընթանում։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը և հայտնեց իրենց հետագա քայլերի մասին։

Մասնավորապես, շարժման մասնակիցները շարժվել են դեպի ԿԽՄԿ գրասենյակ։ Այնտեղ հնչեցնում են իրենց  պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Այնուհետև նրանք կշարժվեն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր՝ ռուս խաղաղապահներին ներկայացնելու Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք։ Հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։




Լրահոս